ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
Այս հիվանդության մասին ընդունված չէ խոսել բարձրաձայն: Թութքով տառապում է երկրագնդի ամեն երկրորդ բնակիչը: Բայց միայն չորսից մեկն է, որ դիմում է բժշկի օգնությանը: Հիվանդների մի մասը զբաղվում է ինքնաբուժությամբ, մյուսները շարունակում են ապրել` դիմանալով ցավին կամ էլ` լուռ տառապում են` չզգալով, որ կորցնում են ժամանակը և ավելի խորացնում հիվանդությունը: Բայց պետք է հիշել, որ այն կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների: Նախանշանները, որոնք առաջին հայացքից թվում են անվնաս, կարող են լինել ուղիղ աղիքի լուրջ հիվանդությունների սկիզբ` ամենատարածվածներից մինչև ուռուցքներ: Հիվանդության առաջացման պատճառներից են նստակյաց աշխատանքը, աղի, կծու կամ թթու ուտեստները, ալկոհոլային խմիչքները և այլն: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է 20-50 տարեկանների շրջանում:
Հաճախ, երբ խոսքը վերաբերում է գլխացավին կամ ստամոքսի այրոցին, մենք խորհրդակցում ենք ընկերների կամ մտերիմների հետ, բայց ահա թութքի դեպքում առկա է թվացյալ ամոթը: Քիչ են մարդիկ, որոնք փորձում են անմիջապես դիմել բժիշկ-պրոկտոլոգի: Կարծում ենք յուրաքանչյուր ժամանակակից մարդ պիտի կարողանա տարբերակել թութքի առաջին նախանշանները` արյունահոսությունը, սուր ցավը հետանցքի շրջանում, փորկապությունը: Պետք է նկատի ունենալ, որ առանց որևէ պատճառի ուղիղ աղիքը երբեք չի արյունահոսում:
10.06.2011 Մեդ-Պրակտիկ
18.11.2015
Հարգելի Lera, բարև Ձեզ: Հղիության և ծննդաբերությունից հետո հաճախակի է առաջանում թութք: Եթե թութքը մեծ չէ, չկա պարբերաբար կրկնվող արյունահոսություն, հնարավոր է դեղորայքյին միջոցներով բուժել: Կարող եք օգտագործել "Հեպատրոմբին Գ" մոմիկներ երեկոյան և "Ռելիֆ Ադվանս" քսուք ցավերի համար, առավոտյան: Օգտակար են նաև "Չիչխանի" յուղով մոմիկները:
Մեդ-Պրակտիկ
18.11.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեզ մոտ բավականին երկար ժամանակ է ինչ առկա է թութքը և այն արդեն ունի խրոնիկ բնույթ: Փորկապության պատճառը ցավերն են: Հնարավոր է դեղորայքային միջոցներն արդյունավետ չլինեն, և վիրահատության կարիք լինի: Որոշ ժամանակ կարող եք օգտագործել մոմիկներ, եթե սիմպտոմները չմեղմանան հարկավոր է դիմել պրոկտոլոգի, հնարավոր է վիրահատության կարիք լինի: Կարող եք օգտագործել դիկլոֆենակի մոմեր 5 օր և "Ռելիֆ Ուլտրա"-ի մոմեր:
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Anna
07.10.2015
Մեդ-Պրակտիկ
24.04.2015
Հարգելի Bgo, իհարկե ցանկալի է թութքի դեպքում ստանալ համալիր բուժում: Տանը ցավերի ժամանակ կարող եք օգտագործել "Ռելիֆ Ադվանս" Մոմեր, օրը մեկ անգամ:
Մեդ-Պրակտիկ
19.04.2015
Հարգելի Anul, կախված է թութքի չափերից:
Bgo
19.04.2015
Anul
16.04.2015
Մեդ-Պրակտիկ
15.04.2015
Հարգելի Anul, բարև Ձեզ: Թութքը հաճախ հանդիպող խնդիր է հղիության ընթացքում, որն ավելի խորանում է ծննդաբերությունից հետո: Եթե ցավեր չկան, առավել ևս չի արյունահոսում, ապա դա խոսում է, որ դեռ բարդություններ չկան, և որքան հնարավոր է շուտ հարկավոր է միջոցներ ձեռք առնել: Կարող եք օգտագործել "Ռելիֆ" մոմիկներ երեկոյան քնելուց առաջ և " Հեպատրոմբին Գ"- ի քսուքը առավոտյան:
Anul
13.04.2015
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի INGA, ցավը և մռմռոցը ցույց են տալիս, որ կա թութքային հանգույցի բորբոքում: Այս դեպքում ցանկալի է խուսափել կոշտ և գրգրող սննդի ընդունումից: Կարող եք օգտագործել "Ռելիֆ Ադվանս" -ի կամ "Անեսթեզին"-ի մոմեր: Որպես հակաբորբոքային միջոց, կարող եք օգտագործել դիկլոֆենակի մոմեր:
INGA
24.03.2015
Մեդ-Պրակտիկ
08.02.2015
Հարգելի Kritine, եթե թութքըը արդեն արյունահսում է, ապա այն նոր չէ, իսկ ցավերը վկայում են բորբոքման մասին, և դեղորայքային միջոցները հնարավոր է արդեն էֆեկտիվ չլինեն: Տնային պայմաններում բարդացած թութքը բուժել ցանկալի չէ, ցանկալի է դիմել պրոկտոլոգի: Մինչ այդ կարող եք փորձել ռելիֆի կամ պրոկտոգլիվենոլի քսուկներ և դնել սառը: Ցավերի դեպքում կարող եք ընդունել ցանկացած ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկող, օրինակ դիկլոֆենակ: Նո-շպան այս դեպքում այնքան էլ էֆեկտիվ չէ:
Kristine
29.01.2015
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի ANI, տնային պայմաններում թութքի բուժմամբ զբաղվելն այնքան էլ խելամիտ չէ: Հատկապես, եթե խոսքը վերաբերվում է արյունահոսող հեմորոիդալ հանգույցներին: Փորձեք օգտագործել Ռելիֆ մոմիկներ, սակայն առավել ճիշտն այս դեպքում պրոկտոլոգի դեմելն է:
ANI
13.10.2014
Կարդացեք նաև
10.10.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ